Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Սրամիտ Հայրիկը

Սրամիտ Հայրիկը
28.03.2026 | 11:55

1882 թ․ մի օր Վանի նահանգապետ Հասան փաշան հարցնում է Մկրտիչ Խրիմյանին․

-Ճի՞շտ է, որ դուք նամակ եք գրել Կովկասի փոխարքային, որ բանակ ուղարկի Վանը գրավելու համար։

Հայրիկը, որ Բեռլինի վեհաժողովից հետո լիովին հիասթափվել էր թե եվրոպացիներից, թե ռուսներից, պատասխանում է․

-Եթէ ռուսերը իմ գրելովս կուգան, կը գրեմ, որ չգան․․․

Խաչատուր Դադայան

Դիտվել է՝ 18517

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ